ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է «Ֆինանսական խորհրդատվություն» ծառայությունը

26.06.2015 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց համար գործարկել «Ֆինանսական խորհրդատվություն» ծառայությունը:

Նոր ծառայության շրջանակում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է ստանալ խորհրդատվություն բանկի 65 մասնաճյուղերից յուրաքանչյուրում եւ ստանալ տեղեկատվություն ոչ միայն բանկի վարկային պրոդուկտների մասին, այլեւ այն մասին, թե արդյոք համապատասխանում է իր վարկային պատմությունը բանկի` բոլոր տեսակի վարկային պրոդուկտների մասով պահանջներին:

«Այդպիսով, ֆիզիկական անձինք կստանան իրենց հետաքրքրող վարկի մանրամասն նկարագրություն, միաժամանակ կկարողանան խուսափել վարկային հայտի լրացման գործընթացից՝ առանց իրենց վարկային պատմության մասին տեղեկատվության առկայության: Ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան նախապես եւ օպերատիվ կերպով ստանալ տեղեկություն այն մասին, թե իրենց վարկային պատմությունը ինչ վարկ է թույլ տալիս վերցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Ծառայությունից կարող են օգտվել Հայաստանի բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Անհրաժեշտ է բանկ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայության համարանիշ եւ տեղում ստորագրել համապատասխան դիմում ֆինանսական խորհրդատվության տրամադրման մասին: Ծառայության արժեքը 2900 դրամ է:

Դիտում՝ 7919
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW