2014թ. Արարատբանկի ընդհանուր կապիտալը կազմել է 21 մլրդ 669 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով 10.4% աճ:Այս մասին այսօր ասել է Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը՝ բանկի տարեկան ժողովի շրջանակում ներկայացնելով 2014թ. գրանցված արդյունքները:«Անցնող տարում բանկը կատարել է հեռանկարային զարգացման ծրագրով առաջադրված այն հիմնական ցուցանիշները, ինչպիսիք են շահույթը, ակտիվների եւ կապիտալի եկամտաբերությունն արտահայտող գործակիցները»,- ասել է նա:Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ` 2014թ. վերջին բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 116 մլրդ 693 մլն դրամ, ինչը 2013թ. ցուցանիշը գերազանցում է 10.5%-ով: Անցած տարի 13.4%-ով ավելացել է բանկի հաճախորդների թիվը՝ հատելով 207 հազ. 500-ի շեմը:2014թ. բանկի կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 14.1%, իսկ ակտիվների շահութաբերությունը (ROA)՝ 2.3%: Անցած տարվա վերջի դրությամբ բանկի շահույթը կազմել է 2 մլրդ 843 մլն դրամ:Կարեւորելով հաճախորդների կարծիքը բանկի մասին՝ 2014թ. Արարատբանկն իրականացրել է «Net Promoter Score» հարցում՝ ստանալով 76% դրական արձագանք: Tweet Դիտում՝ 5786