Սինգապուրում գործող Hillside World Academy-ում (նախկինում՝ Chinese International School) կազմակերպվում է ավագ դպրոցի միջազգային բակալավրիատի (IB) ծրագրով ընդունելություն: Ինչպես Banks.am-ին հայտնել են «Շիրակամուտ» խորհրդատվական ընկերությունում, արդեն երկրորդ տարին է, ինչ իրենց միջոցով կազմակերպվում է նշված գործընթացը Հայաստանում: «Ընդ որում, հայաստանցի դիմորդներին ընձեռվում է հնարավորություն՝ ստանալու ուսման վարձի մինչև 75% չափով զեղչ: Ի թիվս այլ առարկաների, դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն սովորելու չինարեն լեզու եւ այն կատարելագործել իրենց չինացի դասընկերների հետ շփվելու միջոցով»,- նշել են ընկերությունում:Ընդունելության քննությունների գործընթացն իրականացվում է Սինգապուրից այդ նպատակով ժամանած դպրոցի տնօրինության կողմից: Մոտակա ընդունելությունը կկազմակերպվի հուլիսի 4-ին Երեւանում: Քննություններին մասնակցելու համար ցանկացողները կարող են դիմել մինչեւ հուլիսի 1-ը՝ զանգահարելով (098) 08 98 67 հեռախոսահամարին: Tweet Դիտում՝ 4745