Երեւանում ընթանում է “Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ” միջազգային միջբանկային համաժողովը

12.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Երեւանում բացվել է “Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ” երրորդ միջազգային միջբանկային համաժողովը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հոկտեմբերի 11-ին ելույթ ունենալով համաժողովի մեկնարկի նվիրված մամլո ասուլիսում, Հայաստանի բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանն ասել է, որ հայկական բանկային համակարգն ակտիվորեն ներկայացված է դրամական փոխանցումների համակարգերում, ինչն առաջին հերթին պայմանավորված է հայկական սփյուռքի գործոնով:

Համաժողովի կազմակերպիչներն են “Պլանետա Դիասպոր” ընկերությունը /Ռուսաստան/ եւ “Անելիք-դրամական փոխանցումներ” համակարգը: Համաժողովն անցկացվում է Ռուսաստանյան Բանկերի Ասոցիացիայի, Ռուսաստանի Տարածաշրջանային Բանկերի Ասոցիացիայի, Հայաստանի Բանկերի Միության եւ Մոսկովյան Միջազգային Արժույթային Ասոցիացիայի աջակցությամբ:

Ինչպես նշել է Համաժողովի կազմկոմիտեի նախագահ Մարինա Քոչարյանը, “Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ” համաժողովը, որը Երեւանում անցկացվում է արդեն երրորդ անգամ, կարեւոր դեր է խաղում ԱՊՀ երկրների բանկային կառույցների միջեւ կապերի ամրապնդման եւ արդյունավետ համագործակցության հաստատման գործում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7355
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW