2 մլն դրամ՝ կենսաթոշակային համակարգի իրազեկմանը

18.06.2015 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2 մլն 475 հազ. դրամ հատկացնել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամին:

Ֆինանսական միջոցները կհատկացնի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ նվիրաբերության պայմանագրով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ, վերոնշյալ որոշմամբ համապատասխան աջակցություն կցուցաբերվի ՀՀ-ում վարվող կենսաթոշակային ապահովության քաղաքականության իրականացման գործընթացին:
 

Դիտում՝ 2858

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW