Երեւան, 9 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հոկտեմբերի 11-14-ը “Armenia Marriott” հուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում կկայանա “Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ” երրորդ բաց միջազգային միջբանկային համաժողովը:Համաժողովի կազմակերպիչներն են “Պլանետա Դիսապոր” ընկերությունը /Ռուսաստան/ եւ ”ԱՆԵԼԻՔ-դրամական փոխանցումներ” համակարգը: Համաժողովը կանցկացվի Ռուսաստանյան Բանկերի Ասոցիացիայի, Ռուսաստանի Տարածաշրջանային Բանկերի Ասոցիացիայի, Հայաստանի Բանկերի Միության եւ Մոսկովյան Միջազգային Արժույթային Ասոցիացիայի աջակցությամբ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համաժողովին կմասնակցեն ԱՊՀ եւ Բալթյան երկրների մի քանի տասնյակ բանկերի, ինչպես նաեւ “Անելիք”, “Արագ փոստ”, “Privat Money” , “Յունիսթրիմ” եւ այլ դրամական փոխանցումների համակարգերի ներկայացուցիչներ: Համաժողովին կքննարկվեն բանկային ծառայությունների որակի բարելավման եւ ընդլայնման հարցերը, արժույթային օրենսդրության ազատականացման խնդիրները, բանկային հանրության առջեւ ծառացած տնտեսական, տեխնոլոգիական եւ այլ խնդիրներˠլուծման մեթոդները: Հոկտեմբերի 11-ին ժամը 19:00-ին “Armenia Marriott” հյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում տեղի կունենա համաժողովի բացման մամլո ասուլիսը եւ հանդիսավոր ընդունելությունը: Մամլո ասուլիսում հանդես կգան Ռուսաստանյան Բանկերի Ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, Հայաստանի Բանկերի Միության նախագահ Ստեփան Գիշյանը, Մոսկովյան Միջազգային Արժույթային Ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Մամոնտովը, Հայաստանի Կենտրոնական Բանկի վճարային համակարգերի զարգացման բաժնի պետ Սամսոն Ղազարյանը, “Անելիք ՌՈՒ” բանկի վարչության նախագահ Արմեն Ղազարյանը: Համաժողովին վերաբերող ամփոփ տեղեկատվությունը տեҕUĖޕUΠէ www.money.diaspora.ru ինտերնետային կայքում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8882