Անելիք Բանկը միացել է Converse Transfer վճարային համակարգին

08.06.2015 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը միացել է Converse Transfer վճարային համակարգին՝ իր ֆիզիկական անձ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով առանց բանկում հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում եւ դեպի ԱՊՀ երկրներ:

Converse Transfer համակարգով դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ՌԴ ռուբլով:

«Անելիք Բանկը, կարեւորելով իր կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը, հաճախորդներին հնարավորություն է տալիս առաջարկվող բանկային պրոդուկտների տարբերակներից ընտրել տվյալ գործարքի համար առավել հարմարավետը: Նոր ներդրված Converse Transfer վճարային համակարգը թույլ է տալիս դրամական փոխանցումներ իրականացնել շատ արագ` հաշված րոպեների ընթացքում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:  

Անելիք Բանկը հիշեցնում է, որ բանկում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաեւ Anelik, Money Gram, Intel Express, Unistream, Siggue եւ Avers դրամական փոխանցումների համակարգերով։

Դիտում՝ 2726

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW