ՀՀ ԿԲ խորհուրդը բարձարացրեց ռեպո տոկոսադրույքը` սահմանելով այն 4.75%

03.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 3 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա իր նիստում 0.25 տոկոսային կետով բարձրացրեց ռեպո տոկոսադրույքը` սահմանելով այն 4.75%:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ 2006 թ. ընթացքում կգրանցվի երկնիշ տնտեսական աճ, որը կզուգակցվի ուժեղացող գնաճային ճնշումներով:

Խորհուրդը միակարծիք է, որ ՀՀ տնտեսությունում արագացել է ապադոլարացման երեւույթը: Այս պայմաններում ԿԲ-ն պատրաստ է բավարարել դրամի նկատմամբ ավելացած պահանջարկը` ներքին արժութային շուկայում արտարժույթ գնելով:

Միաժամանակ, գնաճային ռիսկերը զսպելու նպատակով ԿԲ-ն ակտիվորեն կկրճատի ինչպես իր գործառնությունների, այնպես էլ բյուջեի ծախսումների հետեւանքով գոյացած ավելցուկային իրացվելիությունը:

Տնտեսության զարգացման ներկա հեռանկարների եւ գնաճային ճնշումների պահպանման պարագայում ԿԲ-ը կշարունակի գնաճային ճնշումների աստիճանական չեզոքացումը", - ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9249

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW