Բանկից խարդախությամբ 65 մլն դրամ է հափշտակվել

15.05.2015 | 18:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ բանկից խոշոր չափի գումար հափշտակելու համար:

Քրեական գործը գտնվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վարույթում:

Նախաքննությամբ պարզվել է, որ բանկի երեւանյան մասնաճյուղերից մեկի ոսկերիչ-փորձագետը, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, օժանդակել է վերջիններիս պատկանող, բանկի վարկավորման նվազագույն չափանիշներին՝ 583 հարգին չհամապատասխանող տարբեր տեսակի ոսկյա զարդերը 70 անձանց անուններով բանկում գրավադրմանը:

Քննության տվյալներով՝ բանկի աշխատակիցների վստահությունը չարաշահելով՝ նման ոսկյա զարդերի գրավադրման դիմաց 2014թ. հունվար-օգոստոսին բանկից որպես վարկ ստացվել եւ հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 65,3 մլն դրամ:





Դիտում՝ 4388
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW