Հայաստանի 2007 թվականի պետական բյուջեի ծախսային մասը կկազմի մոտ $ 1.537 միլիարդ դոլար
28.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 28 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել “ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին” օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, օրինագծով ի գիտություն է ընդունվել, որ 2007թ. համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով` 587.3 մլրդ դրամ (մոտ $ 1.537 մլրդ ), ծախսերի գծով` 655.6 մլրդ դրամ (մոտ $ 1.716 մլրդ): Դեֆիցիտը կկազմի 68.3 մլրդ դրամ (մոտ $ 178 մլն):
Հայաստանի էկոնոմիկայի եւ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասել է, որ ըստ կառավարության կանխատեսումների` 2007 թվականին ՀՆԱ-ի աճը կկազմի 9 տոկոս, իսկ սղաճը` 4 տոկոս:
Սպասվում է, որ 2007 թվականին պետական բյուջեի հարկային մուտքերը կկազմեն 458.9 մլրդ. դրամ, կամ ՀՆԱ-ի 15.7 տոկոսը:
Նվազագույն աշխատավարձը 2007 թվականին կկազմի 20 հազար դրամ` ներկայումս գործող 15 հազար դրամի փոխարեն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: