Վերաբացվել է Արդշինբանկի «Աբովյան» մասնաճյուղը

08.05.2015 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 7-ին վերաբացվել է Արդշինբանկի «Աբովյան» մասնաճյուղը՝ ք. Աբովյան, Օգոստոսի 23 փողոց 1/2 հասցեով:

««Աբովյան» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»,- ասել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը՝ շնորհավորելով մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին եւ հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ:

Բանկում նշել են, որ մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է բանկի ֆիրմային ոճին:

Դիտում՝ 28956

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW