«Տաթեւի վերածնունդ»-ը 5.5 մլրդ դրամի բարեգործական ծրագիր է իրականացնում

07.05.2015 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. ՀՀ-ում բարեգործական ծրագրեր է իրականացրել միջազգային եւ հանրապետական 143 կազմակերպություն:

Այս մասին հայտարարվել է կառավարության այսօրվա նիստում, որի ընթացքում ներկայացվել է 2014թ. ՀՀ-ում բարեգործական ծրագրերի կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

Մասնավորապես նշվել է, որ մեծածավալ ծրագրեր է իրականացնում «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը՝ 5.56 մլրդ դրամ, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը՝ 4.29 մլրդ դրամ, «Այբ» կրթական հիմնադրամը՝ 2.09 մլրդ դրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ 1.89 մլրդ դրամ:

2014թ. հաստատված 244 երկարաժամկետ ծրագրերից 112-ը վերաբերում է շինարարությանը. վերակառուցվել եւ նորոգվել է 68 ջրագիծ, 30 դպրոց, 18 մանկապարտեզ եւ 7 բուժհաստատություն:

Դիտում՝ 2805
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW