$240 մլն՝ վերամշակող ֆաբրիկայի ստեղծմանը

07.05.2015 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերը կմշակվեն հատուկ ներդրումային ծրագրի շրջանակում:

Համապատասխան նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Իրավական տեսանկյունից ծրագրի իրականացնողը «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, որը մտադիր է կառուցել տարեկան 12.5 մլն տ արտադրողականությամբ վերամշակող ֆաբրիկա:

Նախատեսվում է նաեւ կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան, որը նույնպես որպես հումք օգտագործելու է պոչամբարի խյուսը:

Ծրագրի առաջին փուլում ներդրվելու է մոտ $240 մլն-ին համարժեք դրամ: Երկրորդ փուլն ընդգրկելու է 2019-2025 թթ., երբ գործարանի հզորությունը հասցվելու է տարեկան մինչեւ 25 մլն տ վերամշակման:

Առաջին փուլում բացվելու է մոտ 1000 մշտական եւ 500 ժամանակավոր աշխատատեղ, լուծվելու են տնտեսական եւ բնապահպանական մի շարք հարցեր: Աշխատանքների մեկնարկը նախատեսվում է առաջիկա մեկ տարվա ընթացքում:

Դիտում՝ 2918

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW