Թբիլիսիում ՎԶԵԲ ֆորումի կազմակերպումը $7,3 մլն կարժենա

07.05.2015 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի իշխանություններն ավելի քան 17 մլն լարի են հատկացրել (մոտ $7,3 մլն)՝ մայիսի 13-15-ը Թբիլիսիում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի տարեկան հանդիպման անցկացման համար:

Ֆորումին կմասնակցի ավելի քան 60 երկրի պատվիրակություն, այդ թվում՝ ՎԶԵԲ կառավարիչներ, որոնցից 34-ը ֆինանսների նախարարներ են, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ բիզնես ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:

«Առաջին հերթին, ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Մենք բոլորս միասին ականատես եղանք, թե ինչպես են բոլոր աշխատանքները բարձր մակարդակով իրականացվել: Ցանկանում եմ նշել, որ պետությունն այս ամենի վրա ավելի քան 17 մլն լարի է ծախսել»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ծանոթանալով ֆորումի նախապատրաստական աշխատանքներին:

ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումը Թբիլիսիում անցկացնելու որոշումն ընդունել էր բանկի կառավարող խորհուրդը 2014թ. հոկտեմբերին:

Դիտում՝ 8008

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW