Փոխըմբռնման հուշագիր՝ IdeA-ի եւ ԱԶԲ-ի միջեւ

04.05.2015 | 18:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելության գրասենյակի միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել, որոնք ուղղված են համայնքների եւ ենթակառուցվածքների զարգացմանը, Հայաստանում աղքատության նվազեցմանը: Նրանք նաեւ պատրաստ են աջակցելու Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

«ԱԶԲ-ն մեր հանրապետության եւ ՀՀ կառավարության խոշորագույն գործընկերներից է եւ ծավալուն ծրագրեր է իրականացնում հանրապետությունում՝  ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական տարբեր չափանիշների ներդրման ուղղությամբ: Մեր երկու կազմակերպությունների գործունեության  ուղղությունները համընկնում են, եւ որոշեցինք միավորել մեր ուժերը՝  համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման գործում»,- ասել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը:

Նա նշել է, որ փոխգործակցության լայն հնարավորություններ կան նաեւ IDeA-ի կողմից իրականացվող խոշոր ու երկարաժամկետ ծրագրերի շրջանակում, մասնավորապես՝ Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման առումով: Նրա խոսքով՝ ԱԶԲ-ի աջակցությամբ արդեն իսկ համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել, եւ մատնանշվել են համայնքների զարգացման հեռանկարները:

«ԱԶԲ-ն համագործակցում է կառավարության, զարգացման կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ խորհրդակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ներդրումների համակարգման եւ Հայաստանում առաջնահերթ ծրագրերի իրականացման հարցերի շուրջ: IDeA հիմնադրամի հետ ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն, ինչը կզարգացնի փորձի փոխանակման եւ խորհրդատվության ներուժը՝ նախագծելով եւ իրականացնելով  երկարաժամկետ եւ կայուն լուծումներ երկրի համար»,- իր հերթին ասել է Հայաստանում ԱԶԲ-ի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը:

Նա հավելել է, որ ԱԶԲ-ն եւ IdeA-ն առաջնահերթություն են տալիս աղքատության նվազեցմանն ու ենթակառուցվածքային զարգացմանը:

Դեյվիդ Դոուլը եւս կարեւորել է նաեւ Դիլիջանի ենթակառուցվածքների զարգացման պլանները:

ԱԶԲ-ն Հայաստանի հետ համագործակցում է 2005-ից: Հայաստանում մշտական առաքելության գրասենյակը բացվել է 2008թ.: Այն ապահովում է կապը ԱԶԲ-ի եւ Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության միջեւ:

Դիտում՝ 16826
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW