Վարչական վարույթ՝ «Գրանդ Տոբակո»-ի եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ի նկատմամբ

30.04.2015 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է հարուցել «Գրանդ Տոբակո» եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների նկատմամբ՝ մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ:

Որոշումը հանձնաժողովը կայացրել է այսօրվա նիստում:

ՏՄՊՊՀ-ում նշել են, որ տեղական ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ-ն եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները  փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացումը:

Ըստ հանձնաժողովի՝ վերոնշյալ ընկերությունները մանրածախ առեւտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի պայմաններ՝ որպեսզի վերջիններս հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած եւ արտադրված ծխախոտի իրացումից:

«Օրինակ, խանութներին տրամադրում են թանկարժեք նվերներ՝ պայմանով, որ վերջինները հրաժարվեն վաճառել այլ ընկերությունների արտադրանքը: Արդյունքում ծխախոտ արտադրող եւ ներմուծող մյուս ընկերությունները կարող են հայտնվել անհավասար մրցակցային պայմաններում: Միաժամանակ, նման վարքագիծը կարող է խոչընդոտել շուկայում նոր մրցակիցների հայտնվելը՝ դրանով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը»,- ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում:

Դիտում՝ 5799
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW