Պետական գանձարանի համալրումները՝ 2014-ին

22.04.2015 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը 2014թ. թանկարժեք մետաղների և քարերի ընդունման 2 և բաց թողնման 1 գործարք է կատարել:

Այս մասին այսօր ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով պետական գանձարանի պահուստների 2014թ. համալրման և ծախսման հաշվետվությունը:

«Պետական պահուստը համալրվել է 4445.65 գ կշռով արծաթյա իրերով, 253.3 գ պլատինով, 1177.4 գ արհեստական քարերով»,- ասել է նա:

Դիտում՝ 3185

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW