Մասամբ դադարեցվել է երթեւեկը Հանրապետության հրապարակում

21.04.2015 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված այսօր ժամը 13:00-ից երթեւեկությունը դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ մասամբ դադարեցվել է:

Ինչպես տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը, Հանրապետության հրապարակում մոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվել է երթեւեկությունը Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածում, Տիգրան Մեծի պողոտայից Մելիք Ադամյան փողոց-Հանրապետության Հրապարակ տանող եւ Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածներում:


Դիտում՝ 2934

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW