Ազգությամբ 7 հայ գործարար ընդգրկվել է Forbes ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշում:Աղյուսակի 15-րդ հորիզոնականում է «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր եւ համասեփականատեր Սերգեյ Գալիցկին (մինչեւ ամուսնությունը՝ Հարությունյան): Նրա կարողությունը գնահատվել է $8.3 մլրդ: Անցած տարվա համեմատ գործարարը զիջել է դիրքերը 2 տեղով: Վարկանիշի 26-րդ հորիզոնականում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ $4 մլրդ կարողությամբ: Անցած տարի հայ գործարարը նույն հորիզոնականն էր զբաղեցնում՝ $4.3 մլրդ կարողությամբ:$1.6 մլրդ կարողությամբ 54-րդ տեղում է «Ռոսգոսստրախ»-ի գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովը: 2014թ. նա 40-րդ հորիզոնականում էր՝ $2.6 մլրդ կարողությամբ:92-րդ հորիզոնականում է IDeA, RVVZ հիմնադրամների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ $0.95 մլրդ կարողությամբ: Անցած տարվա համեմատ գործարարը 32 տեղով առաջընթաց է գրանցել, իսկ կարողությունն ավելացել է $0.1 մլրդ-ով: «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները հայտնվել են ցուցակի 105-րդ եւ 106-րդ հորիզոնականներում՝ յուրաքանչյուրը $0.9 մլրդ կարողությամբ: Նշենք, որ 2014թ. համեմատ Սարկիսով եղբայրները զիջել են դիրքերը 7 հորիզոնականով (-$0.2 մլրդ):Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդոլյանը $0.75 մլրդ կարողությամբ 120-րդն է: 2014թ. համեմատ նա բարելավել է դիրքերը 13 հորիզոնականով, իսկ կարողությունը մնացել է նույնը:Forbes-ի վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Interros հոլդինգի նախագահ Վլադիմիր Պոտանինը ($15.4 մլրդ), նրան հաջորդում են «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր եւ դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը ($14.6 մլրդ) եւ «Մետալոինվեստ»-ի եւ Facebook-ի համասեփականատեր Ալիշեր Ուսմանովը ($14.4 մլրդ): Tweet Դիտում՝ 5904