Գործադիրը հաստատել է ՀԲ-ի կողմից $30 մլն վարկի ստացումը

16.04.2015 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ-ի եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) միջեւ ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) Հայաստանին կտրամադրի $30 մլն-ի վարկ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի փոխանցմամբ՝ վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով, որից 14,5 տարին արտոնյալ է:

«Վարկային ծրագրի նպատակը համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակի եւ հասանելիության բարելավումն է»,- ասել է փոխնախարարը:

Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիրը բաղկացած է երեք հիմնական մասից՝ տեղական մակարդակով սոցիալ-տնտեսական զարգացմանն ու կարողությունների ստեղծմանն օժանդակություն, միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնություններին օժանդակություն, ինստիտուցիոնալ հզորացում եւ ծրագրի կառավարում:

Դիտում՝ 2799
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW