ԱՄՀ կարծում է, որ Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանման համար անհրաժեշտ է զարգացնել ֆինանսական հատվածը

13.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 13 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Արժույթի Միջազգային Հիմնադրամը /ԱՄՀ/ խորհուրդ է տալիս Հայաստանին բարելավել գործողությունների կոորդինացումը դրամավարկային եւ հարկաբյուջետային մարմինների միջեւ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում ասել է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 13-ը Հայաստանում աշխատած ԱՄՀ առաքելության ղեկավար Հասսան Ալ-Ատրաշը: Նրա խոսքերով, կոորդինացման բարելավումը թույլ կտա նվազեցնել ազգային դրամի արժեւորման հետ կապված ռիսկերը: Հասսան Ալ-Ատրաշը նշել է, որ իրական փոխարժեքի հետագա արժեւորումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության մրցունակության վրա:

Այցի ընթացքւմ ԱՄՀ առաքելությունը եւ Հայաստանի իշխանությունները համաձայնության են եկել 2007 թվականի տնտեսական ծրագրի հիմնական ցունացիշների շուրջ: Նախատեսվում է, որ ՀՆԱ-ի ծրագրային աճը 2007 թվականին Հայաստանում կկազմի 9 %, գնաճը`4 %:

Ինչպես նշեց Հասսան Ալ-Ատրաշը, Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանման համար անհրաժեշտ է զարգացնել ֆինանսական հատվածը` խրախուսելով ապահովագրական եւ արժեթղթերի շուկաների զարգացումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 7265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW