Բանկից խարդախությամբ հափշտակվել է $450 հազ.

14.04.2015 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել են բանկից $450 հազ-ի հափշտակության հանգամանքները:

Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:

Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ X ընկերություններից մեկի տնօրենն ընկերներին ասել է, որ ցանկանում է բանկից վարկ վերցնել բիզնեսի համար: Ընկերները տնօրենին ծանոթացրել են Ա.Ղուկասյան անուն-ազգանունով մի անձի հետ, որը, վերցնելով X ընկերության համապատասխան փաստաթղթերը, խոստացել է, որ կկազմակերպի վարկավորումը:

Ա.Ղուկասյանը վարկ «դասավորելու համար» նախնական համաձայնության է եկել բանկերից մեկի վարկային մասնագետ Դ.Մաթեւոսյանի հետ` խոստանալով դրական արդյունքի դեպքում նրան տրամադրել $40 հազ.:

Բանկի աշխատակից Դ.Մաթեւոսյանը, պայմանավորվածության համաձայն, բանկում առկա վարկառու այլ ընկերության փաստաթղթերը տվել է Ա.Ղուկասյանին, որը դրանք ներկայացրել է բանկ: Նշված փաստաթղթերի հիման վրա բանկը X ընկերության տնօրենին է հանձնել $450 հազ.: Վերջինս այդ գումարից վերցրել է $25 հազ-ը` չիմանալով, որ գրավադրված անշարժ գույքը ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի հիման վրա, մնացած գումարը փոխանցել է «միջնորդին»՝ Ա.Ղուկասյանին:

2013թ. փետրվարի 27-ին բանկի աշխատակից Դ.Մաթեւոսյանը միջնորդից մեկ այլ անձի միջոցով որպես մասնաբաժին ստացել է $40 հազ-ին համարժեք 16.360.800 դրամ:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրյալ Ա.Ղուկասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտում՝ 3946
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW