Չինաստանը 155 մլն յուանի ($25 մլն) արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին:Վարկը կտրամադրվի «ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ ՉԺՀ-ի կողմից ՀՀ-ին արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու մասին» շրջանակային համաձայնագրով, որն այսօր հաստատել է ՀՀ կառավարությունը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշել է, որ վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 5-ը՝ արտոնյալ: Վարկի տարեկան տոկոսադրույքը 2% է, իսկ տարեկան պատվավճարը կազմում է 0,25%:Կառավարության հաստատած մեկ այլ համաձայնագրով՝ Չինաստանը 60 մլն յուանի ($9,6 մլն) անհատույց տեխնիկական օգնություն կտրամադրի Հայաստանին: Tweet Դիտում՝ 1919