ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է համալրել «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալները:Որոշմամբ նախատեսվում է արտաքին աղբյուրների հաշվին տրամադրվող դրամաշնորհները եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները ներդնել այս ջրմուղկոյուղիների կանոնադրական կապիտալում:Շիրակի (Գյումրի) եւ Լոռու (Վանաձորի) մարզերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրերն իրականացվում են Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ:ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի փոխանցմամբ, դրամաշնորհային ծրագրի համար KfW-ի դրամաշնորհի եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարից որոշվել է 1 մլրդ 938 հազ. դրամը որպես պետական բաժնեմաս ներդնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը: 614 մլն 478 հազ. դրամ էլ կներդրվի «Լոռի-ջրմուղկոյուղի»-ի կանոնադրական կապիտալում: Tweet Դիտում՝ 1932