Անելիք Բանկը նվերներ է հանձնել խաղարկության հաղթողներին

19.02.2015 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում այսօր կայացել է նվերների հանձնման արարողություն, որին մասնակցել են 2014թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ բանկում գործող դրամական փոխանցումների բոլոր համակարգերով գումար ստացած եւ խաղարկության արդյունքում հաղթած հաճախորդները:  

Միջոցառման ընթացքում 13 հաղթողներից 4-ին հանձնվել են նվերներ՝ 1 պլանշետ, 2 սմարթ հեռախոս եւ 1՝ ինտերնետ ծառայության 3 ամսվա բաժանորդագրություն:

Հաճախորդներից պլանշետ է ստացել Նաիրա Պահլեւանյանը, 2 սմարթ հեռախոս՝ Վարդան Սարգսյանը եւ Պետրոս Պետրոսյանը: Իսկ Նաիրա Կիրակոսյանին տրամադրվել է ինտերնետ ծառայության 3 ամսվա բաժանորդագրություն:

Մնացած 9 նվերները դեռ սպասում են իրենց տերերին: Վերջիններս կարող են իրենց անունները եւ համապատասխան նվերների ցանկը գտնել բանկի կայքում եւ ֆեյսբուքյան էջում:

«Խաղարկությանը մասնակցել է շուրջ 5000 մարդ: Ընդհանուր առմամբ, խաղարկվել է 13 նվեր` 1 պլանշետ, 3 սմարթ հեռախոս եւ ինտերնետ ծառայության 3, 6 եւ 12 ամսվա անվճար բաժանորդագրություն»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման տնօրեն Հայկ Մկրտչյանը:

«Շնորհավորում ենք բոլոր շահած հաճախորդներին եւ շնորհակալություն հայտնում բանկի ծառայություններից օգտվելու համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Անելիք Բանկի կողմից նմանատիպ անակնկալները շարունակվելու են»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 3144
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW