Հաջորդ շաբաթ ՀՀ կառավարությունը կքննարկվի գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվելու հարցը, որտեղ մոտ 3 մլրդ դրամի սուբսիդավորման եւ մեխանիկական ոռոգման կազմակերպման խնդիր կա:Քննարկման վերաբերյալ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր կառավարության նիստի ընթացքում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվելու հարցը քննարկվել է նաեւ ՀՀ նախագահի մոտ՝ պատկան մարմինների հետ: Հովիկ Աբրահամյանն տեղեկացրել է, որ մասնագետները սակավաջուր տարի են խոստանում: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ այսօրվա նիստում հաստատվել է նաեւ 2015թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության, գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի, ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը: Մասնավորապես, դիզելային վառելանյութը շահառուներին է վաճառվելու մեկ լիտրը 350 դրամով, ազոտական պարարտանյութի մեկ պարկը՝ 6 հազ., ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի մեկ պարկը՝ 7 հազ. դրամով:Վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին անձամբ վերահսկել վառելանյութի եւ պարարտանյութի ներկրումն ու տրամադրումը գյուղացիներին: Խնդիրներին օպերատիվ լուծում տալու համար նա անհրաժեշտ է համարել նաեւ այս գործում տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը, մարզպետներին ներգրավելը: Tweet Դիտում՝ 1611