Նավթի գների անկումը դանդաղեցնում է Ադրբեջանում խոշոր նախագծերի իրականացումը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը: Նավթի գների անկումից տուժող նախագծերի թվում նախարարը նշել է արագընթաց երկաթուղային հաղորդակցության զարգացման ծրագիրը: «Ցանկություն կա, բայց դրա իրականացման համար ֆինանսական միջոցների մեծ ծավալ է հարկավոր: Ինչպես գիտեք, նավթի միջազգային գների անկումը ու աշխարհում տեղի ունեցող գործընթացները դանդաղեցնում են նման ծրագրերի իրականացումը»,- ասել է Զիյա Մամեդովը: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գնահատմամբ՝ նավթի գների անկմամբ պայմանավորված՝ Ադրբեջանի կորուստներն այս տարի կկազմեն ՀՆԱ-ի մոտ 15%-ը եւ արտահանման մոտ 30%-ը: Tweet Դիտում՝ 6153