Արդշինբանկի զուտ շահույթը 2014-ի արդյունքներով կազմել է 4.2 մլրդ դրամ

23.01.2015 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինբանկը հրապարակել է բանկի տարեկան գործունեության նախնական արդյունքները: 2014թ. արդյունքներով՝ բանկի զուտ շահույթը կազմել է 4.2 մլրդ դրամ:

Ինչպես հայտնել են Արդշինբանկում, «տարվա արդյունքներով բանկը շարունակել է կայուն աճ արձանագրել՝ բոլոր հիմնական ցուցանիշներով ամրապնդելով իր դիրքերը բանկային համակարգի առաջատար եռյակում»:

2014թ. վերջի դրությամբ այլ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2013թ. հետ հետեւյալն է.

- ակտիվները կազմել են 369.1 մլրդ դրամ, աճը՝ 99.8 մլրդ դրամ (37%),

- վարկային պորտֆելը կազմել է 220.1 մլրդ դրամ, աճը՝ 47.9 մլրդ դրամ (27.8%),

- hաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 182.8 մլրդ դրամ, աճը՝ 23.7 մլրդ դրամ (14.9%),

- սեփական կապիտալը կազմել է 47.4 մլրդ դրամ, աճը՝ 3.3 մլրդ դրամ (7.4%):

Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում բանկին հաջողվել է ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ՝ հետեւյալ ֆինանսական կազմակերպություններից`

- CITI սինդիկատ`$18 մլն,

- J.P. Morgan` $75 մլն,

- BSTDB` $10 մլն,

- EDB` $10 մլն:

Տարեվերջի դրությամբ բանկի մշտական ակտիվ հաճախորդների թիվն աճել է 1.7%-ով (շուրջ 225 հազ. հաճախորդ):

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ:

Դիտում՝ 8261
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW