Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում (Վարդանանց 13) հունվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, կկայանա նվերների խաղարկություն, որին կմասնակցեն բանկում գործող դրամական փոխանցումների համակարգերով 2014թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ գումար ստացած բոլոր հաճախորդները: «Սիրով սպասում ենք մեր հաճախորդներին բանկի գլխամասային գրասենյակում` ներկա գտնվելու նվերների խաղարկությանը, որի ընթացքում դրամական փոխանցումներ ստացած բոլոր հաճախորդները, անկախ ստացվող փոխանցումների պարբերականությունից, գումարի մեծությունից եւ այն համգամանքից, թե որ դրամական փոխանցման համակարգից են օգտվել, հնարավորություն կունենան շահել խաղարկվող 13 նվերներից մեկը` պլանշետ, սմարթ հեռախոս եւ ինտերնետ ծառայության 3, 6 կամ 12 ամսվա անվճար բաժանորդագրություն»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:Նա հավելել է, որ հաճելի անակնկալները նորություն չեն Անելիք Բանկի հաճախորդների համար, քանի որ նվերների խաղարկություններ բանկը կազմակերպում է պարբերաբար` ընդգրկելով տարբեր պրոդուկտներից օգտվող իրենց հաճախորդներին: Tweet Դիտում՝ 2861