ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր վերաբացել է ժամանակակից լուծումներով եւ հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Ամասիա» մասնաճյուղը, որը գտնվում է Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փողոց, 17 շենք հասցեում:Մասնաճյուղում, վերանորոգման աշխատանքներից բացի, իրականացվել է միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որն ուղղված է հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը եւ արդիականացմանը: Սրահի ներքին հարդարումը համապատասխանեցվել է ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդների սպասարկման գոտիներն առանձնացված են ըստ ծառայության եւ պրոդուկտի, ստեղծված են նաեւ հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:««Ամասիա» մասնաճյուղի վերաբացումով մենք ավարտում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի խոշորագույն ծրագիրը: Այժմ մեր հաճախորդները կարող են ստանալ հարմար եւ արագ սպասարկում մեր բոլոր մասնաճյուղերում: Մենք վստահ ենք, որ նոր հարմարավետ ու ժամանակակից գրասենյակները թույլ կտան բարձրացնել մեր հաճախորդների սպասարկումը նոր մակարդակի»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:«Ամասիա» մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, մարզի եւ գյուղի վարչության ղեկավարների լիազոր ներկայացուցիչներն, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձինք, բիզնես շրջանակների, կրթության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Tweet Դիտում՝ 5062