Արդշինբանկի նոր առաջարկը՝ աշխատավարձային նախագծերի շրջանակում

11.12.2014 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինբանկն աշխատավարձային նախագծերի շրջանակում իր հետ համագործակցող ընկերությունների աշխատակիցներին տեղեկացնում է քարտերին տրամադրվող վարկային սահմանաչափերի բարձրացման մասին՝ մինչեւ զուտ աշխատավարձի 10-ապատիկը:

Վարկային գծերը շարունակում են տրամադրվել ՀՀ դրամով: Միաժամանակ՝ տրամադրվող վարկային գծերի մարման մեխանիզմները համալրվել են վարկային գծի ամսական նվազեցման եւ անտոկոս ժամանակահատվածից օգտվելու հնարավորություններով:

«Բանկը շատ բարձր է գահատում աշխատավարձային նախագծերի շրջանակում բանկում սպասարկվող հաճախորդների հետ համագործակցությունը եւ ընդլայնում մատուցվող ծառայությունների որակը եւ ցանկը` նպատակ ունենալով հաճախորդներին առաջարկել առավել հարմարավետ սպասարկման եւ վարկավորման պայմաններ»,- ասել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:

Արդշինբանկը հաճախորդներին տրամադրած պլաստիկ քարտերի թվով եւ դրանցով մատուցվող ծառայությունների ցուցանիշով ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է:

Դիտում՝ 2502

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW