ABBYY ընկերությունը «Տարվա առաջընթաց» անվանակարգում արժանացել է ՌԲԿ-ի ամենամյա մրցանակին, որը շնորհվում է նոր ոլորտում կամ շուկայում գրանցած ֆինանսական կամ որակական հաջողությունների համար: Ինչպես հայտնում է Rbc.ru-ն, ծրագրային ապահովման արտադրող ABBYY-ն այս անվանակարգում հաղթող է դարձել խոսքի ինտելեկտուալ ճանաչման Compreno նորարար հարթակի ստեղծման համար: Փաստորեն, ABBYY-ի մասնագետները «համակարգչին» սովորեցրել են ոչ միայն ճանաչել տեքստը, այլեւ հասկանալ այն:Մեդիամաքսը հիշեցնում է, որ ABBYY-ի տնօրենների խորհրդի նախագահն է Դավիթ Յանը, իսկ փոխնախագահը՝ Արամ Փախչանյանը: Նրանք երկուսն էլ Երեւանի ֆիզիկամաթեմատիկական դպրոցի շրջանավարտներ են եւ «Այբ» հիմնադրամի համահիմնադիրները: Արամ Փախչանյանը ներկայումս գլխավորում է երեւանյան «Այբ» դպրոցը: Tweet Դիտում՝ 3564