ՎԶԵԲ-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի բաժնետեր կմնա մինչեւ 2019թ.

03.12.2014 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ) պատկանող ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի բաժնետոմսերն ընկերության հիմնական բաժնետերերի կողմից ձեռք կբերվեն առաջիկա 5 տարիների ընթացքում՝ մինչեւ 2019 թվականը:

Այդ մասին այսօր պայմանագիր են ստորագրել ՎԶԵԲ-ը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ հիմնական բաժնետերերը եւ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն:

Շնորհակալություն հայտնելով ՎԶԵԲ-ին երկարամյա համագործակցության համար` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն ասել է.

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համագործակցութունը ՎԶԵԲ-ի հետ որպես բաժնետեր սկսվել է 2004թ.-ից` բաժնետոմսերի 25%+1-ի ձեռքբերմամբ` 7 տարի ժամկետով: 2011թ.-ին այդ համագործակցությունը երկարաձգվեց եւս 3 տարով` մինչեւ 2014թ.: Այս տարիների ընթացքում ՎԶԵԲ անգնահատելի ներդրում ունեցավ մեր բանկում: ՎԶԵԲ, որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետեր, իր համբավով նպաստել է եւ բանկի համար հաճախորդների ներգրավման,եւ միջազգային հարաբերությունների ձեւավորման գործընթացներին, ինչպես նաեւ օգնել է դիմակայել բանկի համար դժվարին ժամանակներում: Ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում ՎԶԵԲ մասնակցությունը երկարաձգել եւս 5 տարով` ՎԶԵԲ-ին պատկանող բաժնետոմսերի ձեռքբերումն իրականացնելով փուլ առ փուլ»:

Դիտում՝ 2659
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW