Արմեն Երիցյանը՝ միավորված նախարարության ղեկավար

02.12.2014 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 1-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ աշխատանքային փորձը եւ անցած ճանապարհը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ նախարարությունում առկա է մեծ ներուժ եւ հետագայում կարձանագրվեն լուրջ արդյունքներ:

Վարչապետը տեղեկացրել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից եւ ներառվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում:

Դիտում՝ 2182

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW