Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում հանդիպել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ: «Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում լուրջ ակնկալիքներ կան հիմնադրամի հետ փոխգործակցությունից, ինչը մեծապես կնպաստի առաջատար փորձի եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը մեր հանրապետությունում», - հայտնել է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:IDeA հիմնադրամը հիմնվել է բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Tweet Դիտում՝ 3183