Հայաստանը եւ Արցախը կներկայանան «World Travel Market» ցուցահանդեսում

03.11.2014 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերի 3-6-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 5 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունենալիք «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:

Հերթական անգամ միեւնույն տաղավարի ներքո կներկայացվի նաեւ Արցախի Հանրապետությունը:

Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 186 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ եւ ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային եւ քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր եւ քարտեզներ անգլերենով:

Դիտում՝ 3471

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW