ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է վարկային ներդրումների ծավալով

27.10.2014 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է առաջին տեղը Հայաստանի բանկերի շրջանում վարկային ներդրումների ծավալով:

Բանկի վարկային պորտֆելը երրորդ եռամսյակում կազմել է 224,3 մլրդ դրամ: Տարվա սկզբի համեմատ այդ ցուցանիշն աճել է 3.3%-ով: Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալի 11.8%-ը բաժին է ընկնում ՎՏԲ-Հայաստան Բանկին:

«Բանկը շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտները, ինչպես նաեւ զարգացնել ապառիկ վարկավորումը, հիպոթեքային ու ավտովարկավորումը», - նշված է հաղորդագրության մեջ:

2014թ. առաջին 9 ամիսների ընթացքում բանկի ակտիվները տարվա սկզբի համեմատ աճել են 2.2%-ով` կազմելով 306 մլրդ դրամ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը այս տարվա 9 ամիսների ընթացքում ավելացրել է վարկային պորտֆելի ծավալը: Մենք շարունակելու ենք մշակել եւ առաջարկել բիզնեսին ու բնակչությանը վարկային պրոդուկտներ գրավիչ պայմաններով: Վարկավորման ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելուն նպաստել է պահանջարկ վայելող վարկային պրոդուկտների կատարելագործումը, հաճախորդների համար բանկային ռեսուրսների հասանելիության ընթացակարգերի պարզեցումը, ճկուն պայմաններն ու վարկային պրոդուկտների լայն տեսականին»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 3645
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW