Ինեկոբանկն ու Ռոստելեկոմը թողարկել են համատեղ քարտ
15.10.2014 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Ինեկոբանկը Ռոստելեկոմի հետ համատեղ թողարկել է նոր վարկային քարտ, որը նախատեսված է Ռոստելեկոմի առկա եւ նոր բաժանորդներին արտոնյալ պայմաններով քարտային վարկային գիծ տրամադրելու համար:
Ինչպես հայտնել են Ինեկոբանկում, համատեղ քարտը հնարավորություն է ընձեռում ստանալ վարկային քարտ հետեւյալ առավելություններով.
- վարկային գծից արտոնյալ տոկոսադրույքով օգտվելու հնարավորություն;
- համագործակցող ընկերությունների կողմից տրամադրվող մինչեւ 40% զեղչերից օգտվելու հնարավորություն ավելի քան 100 առեւտրի եւ սպասարկման կետերում;
- վարկային գծի տրամադրում առանց եկամուտը հավաստող տեղեկանքի:
Վարկային քարտը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ռոստելեկոմի կամ Ինեկոբանկի մոտակա մասնաճյուղ եւ ներկայացնել.
- անձնագիր/ID card;
- սոցիալական քարտ (կամ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանք):
Վարկային գծի արդյունավետ կառավարման համար Ինեկոբանկն իր հաճախորդներին առաջարկում է պարտավորությունների մարման հետեւյալ տարբերակները.
- Բանկի մասնաճյուղերում;
-Telcell եւ Megapay վճարային համակարգերի տերմինալների միջոցով;
- Քարտից քարտ փոխանցման միջոցով (վիրտուալ քարտ);
- Ինեկոբանկի Online Payments ծառայության միջոցով՝այցելելով www.inecobank.am կայք;
- «Ինեկո Օնլայն» էլեկտրոնային ինտերնետ բանկ համակարգի միջոցով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: