ՓՄՁ-վարչապետ երկխոսությունն արդյունք տվեց

07.10.2014 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դատելով ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունից, փոքր եւ միջին գործարարների վերջին օրերի պայքարը արդյունք է տվել:

Հոկտեմբերի 6-ի երեկոյան կառավարությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

«ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչեւ պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:

Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են եւ օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց, մասնավորապես.

1.    տնտեսվարողների մոտ առկա բազմաթիվ անուն ապրանքների պարագայում՝ գույքագրման ձեւանմուշում լրացման համար պարտադիր մեծ ծավալի տեղեկատվության տրամադրումը,

2.    տնտեսվարողների հիմնական մասի մոտ նման ընդգրկուն ձեւանմուշների լրացման հմտությունների պակասը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարին`

ա. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը:

բ. Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձեւանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման եւ այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ»:

Դիտում՝ 1737
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW