Կորպորատիվ առաքում Yandex Delivery-ի օգնությամբ. Աշխատել բիզնեսի հետ, բիզնեսի համար

25.12.2023 | 00:05 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Yandex Delivery-ն ընդլայնում է ծառայությունների շրջանակն՝ այսուհետ առաջարկելով նաեւ կորպորատիվ լուծում: Ծառայության աշխատանքի մեխանիզմների, առաքման նոր տեխնոլոգիաների ներդրման ու գործարկված կորպորատիվ առաքման առավելությունների մասին Banks.am-ին պատմել է Yandex Delivery-ի հայաստանյան տնօրեն Դավիթ Իվանյանը:

Ըստ պահանջարկի առաջացած ծառայություն

Yandex Delivery ծառայությունը գործում է բազմաթիվ երկրներում։ Հայաստանում դրա մեկնարկը տրվեց բավականին էքստրեմալ պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի օրերին: Առաքման կարիքն ու պահանջարկը եղել է միշտ, բայց համավարակի սահմանափակումների օրերին այն դարձավ ակնհայտ:  Երբ այս ամենը սկսվեց, արագորեն աճեց իրեր փոխանցելու պահանջը, եւ ընկերությունը որոշեց ավելացնել հավելվածում առաքման գործառույթը։ Մեզ մնում էր միայն վերապատրաստել մեր գործընկերներին, սովորեցնել՝ ինչպես ճիշտ կիրառել մեր տեխնոլոգիան իրենց ծառայությունում, ինչպես ներդնել նոր մոտեցումներ, օրինակ՝ «դռնից դուռ առաքում»։ Արդյունքում սահմանվեցին ընդհանուր կանոններ, Yandex Go հավելվածում ավելացավ ապրանքների ուղարկման ծառայությունը։

Սեփական մեքենայով առաքումների փոխարեն՝ համակարգված աշխատանք

Համավարակի ընթացքում ձեռք բերված առօրյա սովորությունները շարունակեցին մեր կյանքի մաս կազմել նաեւ դրա ավարտից հետո: Այսօր էլ Yandex Delivery-ի ծառայությունից օգտվում են բազմաթիվ քաղաքացիներ: Մեր ծառայությունը նրանց կողքին է կյանքի տարբեր իրավիճակներում, երբ, օրինակ, ցանկանում են անակնկալ նվեր ուղարկել սիրելիի աշխատանքի վայր, երեխային փոխանցել տանը մոռացած դասագիրքը կամ բանալին: Ժամանակի ընթացքում գիտակցեցինք, որ Yandex Delivery-ի ծառայության կարիքը  հաճախ զգում է նաեւ փոքր եւ միջին բիզնեսը:

Օգտագործողների կարիքները, որոնք այլ մարդկանց ուղարկում են իրեր առիթից առիթ, տարբերվում են բիզնեսի կարիքներից, ուստի տրամաբանական էր առաջարկել ծառայության ընդլայնված ֆունկցիոնալություն:

Յանա Շախրամանյանը զրուցում է Դավիթ Իվանյանի հետ


Մի քանի ամսվա փորձնական գործարկումից հետո այսօր տարբեր մասշտաբի ձեռնարկատերերին եւ ձեռնարկություններին ենք ներկայացնում առաքման նոր՝ կորպորատիվ տարբերակը: Yandex-ի կորպորատիվ առաքման ծառայությունը համագործակցության տեսանկյունից բաց է ինչպես մեծ, այնպես էլ՝ փոքր ու միջին բիզնեսի համար: Շատ ենք կարեւորում հատկապես վերջինների աշխատանքն ավելի թեթեւ դարձնելը: Լինի դա հագուստի կամ ավտոպահեստամասերի խանութ, թե ռեստորան ու սրճարան, պատրաստ ենք համակարգված կատարել այս բիզնեսների առաքումները:

Այսօր շատ բիզնեսների դեպքում առաքումը կատարվում է սեփական մեքենայով՝ վարորդի կողմից: Առաքման այս տարբերակն ավելի թանկ է, ինչպես նաեւ ավելի շատ ռեսուրսներ է պահանջում աշխատանքի համակարգման եւ պատշաճ կատարման համար: Yandex Delivery-ի դեպքում մենք կիրառում ենք խոշոր տեխնոլոգիական ընկերության լուծումները, հետեւաբար, մեզ վստահված ծառայությունն իրականացնում ենք ճշգրիտ ու համակարգված: Մենք հարթակ ենք տրամադրում պահանջարկի եւ ծառայություններ մատուցողների հանդիպման համար, եւ տեխնոլոգիաները թույլ են տալիս կայուն մուտք գործել առաքիչների եւ տրանսպորտի բաշխված ռեսուրս՝ րոպեների ընթացքում գտնելով որոշակի պատվերի համար ամենահարմար կատարողին եւ օգնելով նրան կատարել առաջադրանքը օպտիմալ ձեւով՝ հաշվի առնելով բազմաթիվ տարբեր չափանիշներ եւ սահմանափակումներ՝ երթեւեկություն, եղանակ, խանութի աշխատանքային ժամեր, շինությունների մուտքեր եւ այլն:

Առաքման կառավարումը փոխանցելով Yandex Delivery-ին եւ իր գործընկերներին, հաճախորդը կարիք չի ունենում ներդրում կատարել սեփական ավտոպարկի, լիզինգի, HR մենեջմենթի, պատվերներն իրականացնող առաքիչների սպասարկման ծառայության, երթուղայնացման եւ այլնի մեջ: Yandex Delivery-ն կարող է նաեւ դառնալ լրացուցիչ լուծում՝ դիմակայելու պահանջարկի պիկ պահերին, երբ ընկերությունը չունի սեփական առաքիչների անհրաժեշտ քանակ՝ առաքման պահանջվող ծավալը լրացնելու համար։ Ուզում եմ ընդգծել, որ մեր նպատակն է այդ լուծումները հասանելի դարձնել ոչ միայն խոշոր բիզնեսի, այլեւ մեր երկրի բոլոր գործարարների համար։

Yandex Delivery-ի առավելությունները բիզնեսի համար

Ինչպես արդեն նշեցի՝ անկախ չափից, ցանկացած պաշտոնապես գրանցված բիզնես կարող է օգտվել Yandex Delivery բիզնեսի համար լուծումից, որն ունի մի շարք առավելություններ:

Դրանցից մեկն «անձնական գրասենյակի» առկայությունն է, որում բիզնեսի սեփականատերը կամ տնօրենը կարող է ավելացնել աշխատակիցներին, տեսնել բոլոր առաքումների կարգավիճակը, նշել սահմանաչափեր, ներբեռնել հաշվետվություններ:

Դավիթ Իվանյանը


Առավելություններից մյուսը պահպանված հասցեներ ունենալու հնարավորությունն է: Եթե ընկերություն եք, որը մի քանի մասնաճյուղ ունի ու դրանց միջեւ անընդհատ առաքումներ են կատարվում, այլեւս կարիք չեք ունենա ամեն անգամ նշել հասցեն ու մանրակրկիտ բացատրել առաքման գործընկերներին՝ ինչպես գտնել ճիշտ տեղը: Մեկ անգամ պահպանում եք դրանք՝ անելով բոլոր անհրաժեշտ նշումներն ու այլեւս դրա վրա ժամանակ չեք ծախսում:

Առավելություններից մյուսն ավելի շատ կհետաքրքրի սեփական ՏՏ համակարգեր ունեցող մեծ բիզնեսներին: Խոսքն API-ինտեգրացիայի մասին է, որն արդեն սկսել ենք մեր մի քանի գործընկերների հետ: Բիզնեսի համար նոր լուծման շնորհիվ գնորդը միանգամից տեսնում է առաքման արժեքը, հնարավորություն է ստանում վճարել դրա համար պատվերի հետ միասին եւ իրական ժամանակում հետեւել առաքման ամբողջ ընթացքին։

Բոլոր վճարումները կատարվում են էլեկտրոնային բիլինգային համակարգի միջոցով (B2B հաշվարկների ազգային համակարգ e-invoicing):

Արագությունը նույնպես կարեւոր է: Շատերս ծանոթ ենք առաքման այն մոդելին, երբ պատվեր կատարելուց հետո մեզ է զանգահարում օպերատորն ու ասում՝ «այսօր 10:00-ից 18:00-ի ընթացքում մեր առաքիչը կմոտենա, խնդրում ենք լինել տանը»: Մենք հաշվարկել ենք, որ Երեւանում Yandex Delivery-ի դեպքում պատվերը նշված հասցեով է լինում միջինում 35 րոպեի ընթացքում: Այնպես որ, կատարելով պատվեր, դուք հանգիստ կարող եք վերադառնալ ձեր գործերին՝ առցանց հետեւելու առաքման ընթացքին:

Մրցակցությունը՝ զարգացման հիմք

Ի տարբերություն շատ այլ երկրների, Հայաստանում այս ոլորտում մրցակցությունը մեծ է: Սրա համար, անկեղծ, ուրախ ենք, քանի որ դա նշանակում է անընդհատ աշխատանք ու զարգացում:

Հայաստանում առաքման շուկան արագ զարգանում է, եւ բոլորը մրցակցում են բոլորի հետ, եւ պատվերների, եւ ռեսուրսների համար՝ մարկետփլեյսերը, լոգիստիկ ընկերությունները եւ տեխնոլոգիական հարթակները։ Մրցակիցներին պայմանական կարող ենք երկու խմբի բաժանել: Առաջինում ավանդական ընդունված առաքումներն են՝ սեփական մեքենա եւ վարորդ, երկրորդում՝ տեխնոլոգիական լուծումներով առաքումները:



Առաջինը նախընտրող բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ հաճախ անդրադառնում ենք ֆինանսական կողմին ու խորհուրդ տալիս հաշվարկել, համեմատել եղած ծախսերը: Մեքենայի սպասարկում, վարորդի ֆիքսված աշխատավարձ, այլ վճարումներ: Yandex Delivery-ի դեպքում նույն բիզնեսը քաղաքի ցանկացած կետում կարող է ունենալ առաքիչ, որը պատվերը կկատարի րոպեների ընթացում եւ որակյալ, իսկ ընկերությունը կվճարի միայն փաստացի կատարված առաքումների համար: Բիզնեսը հնարավորություն է ձեռք բերում ցանկացած կետում առաջարկել լավագույն առաքիչին յուրաքանչյուր պատվերի համար, ով կկատարի ամեն ինչ առանց ավելորդ հոգսերի։ Մեր տեխնոլոգիական լուծումները բիզնեսին թույլ են տալիս ժամանակ եւ գումար խնայել:

Ինչ վերաբերում է մյուս մրցակիցներին, որոնք եւս տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում, կարող եմ ասել՝ շատերի հետ կապի մեջ ենք ու կարծում եմ՝ համագործակցության լայն հորիզոններ կան:

Դավիթ Իվանյանը


Չնայած՝ Yandex Go հավելվածը դասական առումով ընկալվում էր որպես ուղեւորություն պատվիրելու օնլայն հարթակ, այսօր այն լուրջ վերափոխումների փուլում է, դառնալով հարմար հավելված՝ քաղաքային տարբեր ծառայությունների համար: Մենք Yandex Delivery-ում ուսումնասիրում ենք շուկայի հնարավորությունները՝ արագության եւ արժեքի առումով առաքման ավելի շատ տարբերակներ իրականացնելու համար, որպեսզի ձեռներեցներին եւ բոլորին հնարավորություն տանք ընտրելու, թե ինչն է իրենց ավելի հարմար:

Yandex Go հավելվածում առաքումը հասանելի է Հայաստանի մի շարք քաղաքներում: Կորպորատիվ ծառայությունը մենք գործարկել ենք դեռեւս միայն Երեւանում, բայց արդեն հարցումներ ենք ստանում մեր գործընկերներից Գյումրիում, Վանաձորում եւ Հայաստանի այլ քաղաքներում համագործակցելու համար:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 2664
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai