Uzum-ը ներգրավել է $70 մլն ֆինտեխ ենթակառուցվածքի զարգացման համար

05.08.2025 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Uzum #Tencent #VR Capital
Ուզբեկական ֆինտեխ եւ թվային բանկը՝ Uzum-ը, Tencent-ից եւ VR Capital-ից մոտ $70 միլիոնի բաժնետիրական ֆինանսավորում է ներգրավել՝ FinSight Ventures-ի մասնակցությամբ, որը ԱՄՆ-ում գործող ֆոնդ է եւ մասնագիտանում է արհեստական բանականությունում, ֆինտեխում եւ սուպերհավելվածներում ներդրումների մեջ։

Ինչպես հաղորդում է Finextra.com-ը, FinSight Ventures-ը դարձավ Uzum-ի բաժնետիրական կապիտալում ներդրումների առաջին փուլի առաջատար ներդրողը, որն ավարտվեց 2024 թվականի մարտին։


Uzum-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջասուր Ջումաեւի խոսքով՝ ֆինանսավորման այս փուլից ստացված միջոցները կօգտագործվեն Uzum-ի սեփական ֆինտեխ ենթակառուցվածքի զարգացումն արագացնելու եւ պրոդուկտների շարքն ընդլայնելու համար։

«Ընդամենը երկու տարվա ընթացքում Uzum-ը ստեղծել է Ուզբեկստանի ամենաընդգրկուն թվային էկոհամակարգը»,- ասել է նա: «Այսօր մենք փոխում ենք մարդկանց գնումների, վճարումների եւ իրենց ֆինանսների կառավարման ձեւը: Ֆինանսավորման այս նոր փուլը թույլ կտա մեզ ընդլայնել մեր ֆինտեխ առաջարկները եւ ամրապնդել մեր առաջատար դիրքը թվային բանկինգի եւ վարկավորման ոլորտում»:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14886
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW