X սոցցանցը շուտով հնարավորություն կտա առեւտրի եւ ներդրումների համար

23.06.2025 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter) շուտով օգտատերերին հնարավորություն կտա առեւտուր անել եւ ներդրումներ կատարել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ն, այս մասին Financial Times-ին ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լինդա Յակկարինոն։

«Դուք կկարողանաք մուտք գործել X եւ ձեր ամբողջ ֆինանսական կյանքն անցկացնել այդ հարթակում։ Օրինակ՝ ես կկարողանամ վճարել ձեզ երեկ երեկոյան մեր կերած պիցցայի համար, ինչպես նաեւ ներդրում կամ առեւտրային գործարք կատարել»,- ասել է նա։

Յակկարինոն նշել է, որ X -ը նաեւ դիտարկում է վարկային կամ դեբետային քարտեր թողարկելու հնարավորությունն արդեն այս տարվա ընթացում։

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր X Money էլեկտրոնային դրամապանակի գործարկման մտադրության մասին, որտեղ PayPal-ի նման հասանելի կլինի վճարային ծառայություն: Առաջին գործընկերն այս նախագծի շրջանակում ընթացիկ տարում կդառնա Visa-ն:

Յակկարինոյի խոսքով՝ X Money-ը սկզբում կգործարկվի ԱՄՆ-ում, ապա՝ միջազգային մակարդակով։ Ի թիվս այլ ծառայությունների այն թույլ կտա օգտատերերին գնել ապրանքներ եւ ֆինանսապես աջակցել X-ի բովանդակության ստեղծողներին:

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 6936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW