Revolut-ը հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը կպահպանի Revolut Lite հավելվածի միջոցով իրականացվող բանկային եւ քարտային փոխանցումների զրոյական միջնորդավճարը։Հոկտեմբերի 1-ից Revolut-ին չպատկանող բանկային հաշիվներին փոխանցումների միջնորդավճարը կկազմի 1%, քարտային հաշիվներին՝ 3%: Revolut-ի հաճախորդների միջեւ փոխանցումները կիրականացվեն առանց միջնորդավճարի։«Զրոյական միջնորդավճարի ժամկետը երկարաձգելու որոշումը մեր պատասխանն է Հայաստանում հաճախորդների աճող բազային, որը հասել է մի քանի հազար մարդու՝ ամեն շաբաթ երկնիշ աճ ցուցադրելով։ Հայերը հազարավոր դրամական փոխանցումներ են կատարել Lite հավելվածի միջոցով, իսկ գործարկումից հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում ընդհանուր ծավալը կազմել է 100 միլիոն դրամ»,- ասվում է Revolut-ի հաղորդագրությունում։Ընկերությունը Հայաստանում Revolut Lite-ի գործարկման մասին հայտարարել էր 2023 թվականի հուլիսի վերջին։Նշվում է, որ Հայաստանից փոխանցումների մեծ մասը կատարվում է դեպի Կիպրոս, Ավստրալիա եւ Մեծ Բրիտանիա, որոնց 95%-ը կատարվում է 4 վայրկյանում։«Հայաստանում մեր հաճախորդների բազայի զգալի աճը վկայում է մեր ծառայությունների նկատմամբ հաճախորդների վստահության մասին, եւ մենք կձգտենք գերազանցել նրանց սպասելիքները», - ասել է Revolut-ի Lite պրոդուկտի ղեկավար Արսենի Դերգաչովը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 15112