Visa-ն ներդրում է կատարել Form3-ում

14.09.2023 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Visa #Form3
Visa-ն համագործակցություն է մեկնարկել Form3-ի հետ, որի նպատակն է նվազեցնել խարդախության դեպքերը իրական ժամանակում հաշվից հաշիվ փոխանցումներ կատարելիս:

Form3-ը նաեւ Visa-ի հաճախորդներին հասանեիություն կապահովի իր վճարային հարթակին՝ հնարավորություն տալով արդիականացնել իրենց վճարային ենթակառուցվածքը:

«Ուրախ ենք Visa-ի հետ մեկնարկել այս բացառիկ համագործակցությունը, որը թույլ կտա մեզ համատեղ շարունակել լավագույն ծառայություններն առաջարկել աշխարհի ամենահեղինակավոր բանկերին եւ ֆինանսական հաստատություններին», - ասել է Form3-ի գործադիր տնօրեն Մայքլ Մյուլերը:

Visa-ի ներդրումները հնարավորություն կտան Form3-ին զարգացնել նոր ապրանքներ եւ ծառայություններ եւ մուտք գործել նոր շուկաներ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15292

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW