Revolut-ը հայտարարել է, որ Revolut Lite-ը՝ Revolut հավելվածի օպտիմիզացված տարբերակը, որով կարելի է միջոցներ ուղարկել եւ ստանալ, այժմ հասանելի է Հայաստանում, Մակաոյում եւ Մոլդովայում։Հայաստանում, Մակաոյում եւ Մոլդովայում հաճախորդները կարող են գումար փոխանցել Revolut Lite-ի այլ երկրներ՝ Չիլի, Շրի Լանկա եւ Ադրբեջան, ինչպես նաեւ այն երկրներ, որտեղ Revolut-ն առաջարկում է ամբողջական ծառայություններ՝ Միացյալ Թագավորություն, Եվրոպական տնտեսական տարածք, ԱՄՆ, Ճապոնիա, Սինգապուր, Ավստրալիա, Բրազիլիա եւ շուտով՝ Հնդկաստան, Նոր Զելանդիա եւ Մեքսիկա:Հաճախորդները կկարողանան նաեւ օգտագործել Revolut-ի դրամական փոխանցումների գլոբալ ենթակառուցվածքը՝ Revolut-ին չպատկանող բանկային հաշիվներին եւ քարտերին գումար ուղարկելու կամ ստանալու համար, փոխանցման համար վճարելով, համապատասխանաբար, 1% եւ 3% (նվազագույնը` $1 դոլար): Փոխանցման ցանկացած վճար կցուցադրվի հավելվածում մինչեւ հաճախորդի կոճակը սեղմելը, իսկ միջազգային փոխանցումների համար առաջարկվում է մրցունակ փոխարժեք:Գործարկման կապակցությամբ, մինչեւ 2023 թվականի օգոստոսի 30-ը Lite հավելվածով Revolut-ին չպատկանող բանկային հաշիվներին եւ քարտերին փոխանցվող 1% եւ 3% միջնորդավճարները չեն գանձվելու:Revolut-ն օգտագործելու համար պետք է ներբեռնել հավելվածը Google Play Store-ից կամ Apple App Store-ից եւ գրանցվել՝ հետեւելով ցուցումներին: Հաճախորդներին կառաջարկվի հաստատել անձը վավեր փաստաթղթով: Օգտահաշիվ ստեղծելուց հետո կարող եք օգտվել «Վճարումներ» բաժնից։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 32341