SMBC-ն մշակում է իր չաթ-բոտը բանկային ոլորտի համար

11.04.2023 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Sumitomo Mitsui
Ճապոնական Sumitomo Mitsui (SMBC) բանկային խումբը մշակում է արհեստական բանականության վրա հիմնված սեփական չաթ-բոտը, որը կօգտագործվի բանկային փաստաթղթերի ստեղծման եւ անձնակազմին աջակցելու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը, SMBC-ն աշխատանքներն իրականացնում է Microsoft-ի ճապոնական ստորաբաժանման հետ համատեղ։

Նախատեսվում է, որ չաթ-բոտը կկարողանա պատրաստել բանկային փաստաթղթեր եւ կօգնի կազմակերպել ներքին հաշվառումը։ Այն աշխատելու է ինքնավար՝ առանց արտաքին մուտքի հնարավորության։ SMBC-ն ակնկալում չաթ-բոտի լիարժեք կիրառումը սկսել 2023 թվականի ամռանը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 53562

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW