Google-ը հրաժարվել է թվային բանկային հաշիվների նախագծից

05.10.2021 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Google Pay #Plex հաշիվներ #Caesar Sengupta
Google-ը հրաժարվել է Google Pay-ի հաճախորդների համար թվային բանկային հաշիվների բացման նախագծից, ինչը կարող էր զգալիորեն ամրապնդել ընկերության դիրքերը ֆինանսական ծառայությունների ոլորտում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը (WSJ):

2019 թվականի նոյեմբերին հայտարարված նախագծի գործընկերներ պետք է դառնային, մասնավորապես, Citigroup-ն ու Ստենֆորդի համալսարանի վարկային կոոպերատիվը, որոնք նախատեսում էին սպասարկել Google-ի հաճախորդների Plex էլեկտրոնային հաշիվները:

Google Pay-ի հետ սինխրոնիզացված Plex հաշիվները պետք է դառնային պարզ եւ մատչելի ֆինանսական գործիք՝ առանց ամսական սպասարկման վճարների:

Ի սկզբանե նախագծի մեկնարկը նախատեսված էր 2020 թվականին, սակայն այն մի քանի անգամ հետաձգվեց: 2021 թվականի ապրիլին նախագծի հեղինակ Ցեզար Սենգուպտան (Caesar Sengupta) հեռացավ Google-ից, ինչի պատճառով ընկերությունը որոշեց փակել այն, նշում են WSJ-ի աղբյուրները: Նրանց խոսքով՝ բանկային կարգավորիչներն աջակցում էին նախագծին եւ կապ չունեն դրա փակման հետ:

Ընդ որում, Google-ը, հավանաբար, կարգավորիչներին տեղյակ է պահել նախագծի փակման մասին ավելի շուտ, քան գործընկեր բանկերին, քանի որ դեռ անցած շաբաթ դրանցից ոմանք կարծում էին, որ նախագիծը կիրականացվի:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14783

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW