VR տեխնոլոգիան պահանջված է բանկային ոլորտում

09.03.2021 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Bank of America #VR
Bank of America-ն (BofA) պայմանավորվել է վիրտուալ իրականության տեխնոլոգիաների մատակարար Strivr ընկերության հետ բանկի 4 հազ․ մասնաճյուղերում 45 հազ․ աշխատակիցների վերապատրաստման մասին, հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով Strivr-ը:

BofA-ն որոշել է ընդլայնել VR տեխնոլոգիաների ներդնումն այն բանից հետո, երբ ավարտեց փորձնական նախագծի իրականացումը 400 աշխատակցի մասնակցությամբ: Հաճախորդների սպասարկման անձնակազմի համար վիրտուալ ուսուցման հարթակ գործարկելու համար բանկը նախատեսում է լրացուցիչ գնել հազարավոր VR սարքեր։

BofA-ի գործադիր տնօրեն Ջոն Ջորժանն ասել է, որ բանկը մշակել է վիրտուալ իրականության դասեր տարբեր իրավիճակների համար. հաճախորդներին նոտարական ծառայություններ տրամադրելուց մինչ խարդախության նշանների հայտնաբերում: Բացի այդ, VR դասընթացները կօգնեն աշխատակիցներին հաղթահարել նուրբ իրավիճակները: Օրինակ՝ կոռեկտորեն կարեկցանք հայտնել այն հաճախորդներին, որոնց հարազատները վերջերս մահացել են:



2015-ին շուկա մուտք գործելուց ի վեր Strivr-ը ներգրավել է ավելի քան $50 մլն, այդ թվում՝ $30 մլն անցած տարի: Հաճախորդների թվում է Walmart առեւտրային ընկերությունը, որը 2017-ից Strivr-ի ամենամեծ հաճախորդն է: Կողմերը պայմանավորվել են ներդնել VR տեխնոլոգիաները բոլոր 200 ուսումնական կենտրոններում, ինչպես նաեւ ռիթեյլերի խանութներում:

PWC-ի գնահատականներով՝ VR գործիքների ներդրումը համաշխարհային տնտեսության զարգացման գործում մինչ 2030 թվականը կարող է հասնել $1,5 տրլն-ի: Reuters-ը նշում է, որ վիրտուալ իրականության հավելվածների օգտագործման շնորհիվ բանկերը կկարողանան խնայել մինչեւ $500 մլրդ։

Վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ստեղծած ներկայության էֆեկտը ֆինանսիստների կողմից վերագնահատվել է համավարակի ժամանակ հեռահար աշխատանքի ընթացքում։ Այս մասին նշել է Fidelity International ֆինանսական ընկերության (կառավարում է $3,3 տրլն-ի ակտիվներ) տեխնոլոգիական բաժնի ղեկավար Ստյուարտ Ուորները: Նշվում է, որ ընկերության տեխնոլոգիական ծախսերը կրկնապատկվել են 2020 թվականին:

Համավարակը դրդել է նաեւ շվեյցարական UBS-ի բանկիրներին փորձարկումներ իրականացնել վիրտուալ իրականության հետ․ նրանք իրենց լոնդոնյան թրեյդերներին տրամադրել են Microsoft HoloLens խելացի ակնոցները, ինչը թույլ է տվել վերստեղծել առեւտրային սրահի մթնոլորտը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12331
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW