Ռուսական արմատներով ANNA ֆինտեխ ստարտափը £17,5 մլն է ներգրավել
03.06.2020 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.eu-startups.com/

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, ANNA ստարտափը գործարկվել է 2017թ․։ ANNA-ն հապավում է Absolutely No Nonsense Admin բառերից, ինչը թարգմանաբար նշանակում է «Անօգուտ ադմինիստրատորի բացարձակ մերժում»։
Ստարտափը հիմնադրվել է Tochka թվային բանկի եւ Knopka հաշվապահական ծառայության համահիմնադիրներ Բորիս Դյակոնովի եւ Էդուարդ Պանտելեեւի, «Ալֆա-Բանկ»-ի նախկին մենեջեր Վյաչեսլավ Ակուլովի, ինչպես նաեւ գործարարներ Նիկիտա Ֆիլիպովի եւ Անդրեյ Պաչայի կողմից։
ANNA-ի գործունեությունն ուղղված է Մեծ Բրիտանիային փոքր եւ միջին բիզնեսին։ Ֆինտեխ ընկերությունն իրենից ներկայացնում է փոքր ընկերությունների եւ ինքնազբաղվածների համար ֆինանսների կառավարման ծառայություն։
ANNA-ի հաճախորդները կարող են ստանալ եւ ուղարկել վճարումներ, ներկայացնել հաշիվներ, վարել հարկերի հաշվառում եւ մոբայլ հավելվածի միջոցով իրականացնել այլ գործարքներ։ Մոբայլ հավելվածում ներդրված է չատ բոթ, որը կարողանում է ճանաչել փաստաթղթերն ու ռեկվիզիտները, ինչպես նաեւ կատարել օգտատերերի տարբեր հրամաններ։ Օրինակ, հաճախորդի խնդրանքով բոթը կարող է հաշվել հարկերը եւ վճարել հաշիվը։
Հիմնադրման օրվանից ստարտափը ներդրողներից £36,5 մլն է (մոտ $44,5 մլն) ներգրավել։ Այսօր ANNA-ն գնահատվում է $110 մլն։
ABH Holdings S.A.-ն գումար է ներդրել ստարտափում, որպեսզի օգնի վերջինիս դուրս գալ շուկայի նոր հատվածներ։ Գործարքի ավարտից հետո ANNA-ն կշարունակի աշխատել որպես անկախ բրենդ, իսկ ֆինանսավորումը կօգտագործվի Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս գործունեություն ծավալելու համար։ Մասնավորապես, ABH Holdings S.A.-ին պատկանող Ամստերդամի առեւտրայի բանկի օգնությամբ ստարտափը նախատեսում է դուրս գալ Եվրոպա։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: