Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի պատճառով եվրոպական ընկերությունները կկրճատեն բլոկչեյնի զարգացմանն ուղղված ծախսերը։ Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, նման եզրահանգման են եկել International Data Corporation (IDC) միջազգային վերլուծական ընկերության մասնագետները։Մինչ ճգնաժամի մեկնարկը IDC-ն կանխատեսում էր, որ եվրոպական ընկերությունները բլոկչեյնի զարգացման համար կծախսեն շուրջ $1,4 մլրդ, իսկ ոլորտի աճի միջին տարեկան տեմպը (CAGR) մինչեւ 2023թ․ զգալիորեն կաճի։ Սակայն օրերս հրապարակած զեկույցում ընկերությունը որոշել է փոխել իր կանխատեսումը։Մասնագետները մոտ 8%-ով իջեցրել են Եվրոպայում բլոկչեյնի զարգացմանն ուղղված ծախսերի մասին իրենց սպասումները։ Հարկ է նշել, որ անգամ հաշվի առնելով փոփոխված կանխատեսումը, 2020թ․ բլոկչեյնի վրա ծախսերը կկազմեն $1,33 մլրդ, ինչը 60%-ով ավելին է, քան նախորդ տարիներին։ 13.08.2019 | 12:19 Բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրումը սպառնում է բանկերի անվտանգությանը «Հաճախորդների կողմից պահանջարկի անկման, մատակարարումների ժամկետների խախտման եւ աշխատակիցներին հեռահար աշխատանքի տեղափոխման պատճառով ընկերությունները հետաձգում են նորարարական նախագծերը, այդ թվում՝ բլոկչեյնի հետ կապված, մինչեւ չառաջանա հստակություն ապագայի նկատմամբ»,- նշել է IDC-ի եվրոպական բլոկչեյն ստորաբաժանման ղեկավար Կառլա Լա Կրոչեն։ Միաժամանակ IDC-ում սպասում են, որ աճի տեմպի դանդաղումը կարճաժամկետ բնույթ կունենա եւ ավելի ուժեղ կզգացվի ինդուստրիայի որոշ հատվածներում։ Բայց եւ այնպես, որոշ ոլորտներում համավարակը կարող է խթանել աճ եւ նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրում։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 16540